Թայլանդի լողափերից մեկում սելֆիի համար մահապատիժ է սպառնում
Թայլանդի Փհուկետ կղզու Մաի-Կհաո-Բիչ հանրահայտ լողափը թեժ վեճի առարկա է դարձել օդանավակայանի, տուրիստների և տեղի բնակիչների միջև։
news.mail.ru-ի հաղորդմամբ, բանն այն է, որ լողափը գտնվում է թռիչքուղու հարևանությամբ։ Շատ հանգստացողներ գալիս են այստեղ միայն թռչող ինքնաթիռի ֆոնին սելֆի անելու համար։
Անցած շաբաթ օդանավակայանի ղեկավարությունը տեղեկացրել է լողափի մի մասը փակելու և անվտանգության գոտում լուսանկարվելու արգելք սահմանելու մասին։ Նրանց խոսքով, դա շեղում է օդաչուներին թռիչքի ամենակարևոր հատվածում և հղի է աղետով։ Պատիժը տատանվելու է տուգանքից մինչև մահապատիժ, եթե խախտումը բազմիցս կրկնվի։
Տուրիստներին նաև խորհուրդ են տալիս հրաժարվել այդ լողափում վառ լուսարձակող սարքերի և անօդաչուների օգտագործումից։ Ի դեպ, դրոնները դարձել են ամբողջ աշխարհի օդանավակայանների համար նոր խնդիրներից մեկը։ Դրանց պատճառով շատ հաճախ ստիպված են լինելու հետաձգել չվերթները։ Տեղի բնակիչները և տուրիստները պատրաստվող արգելքն անհեթեթ են համարել, կոչ են արել հրաժարվել նման դաժան միջոցներից։ Նրանց խոսքով, դա էականորեն կնվազեցնի տուրիստների հոսքը և կհարվածի տեղի փոքր բիզնեսին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին