Ռոբերտ Քոչարյանի հարսը պնդում է՝ երեխային թույլ չեն տվել պապիկի հետ տեսակցել
Մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում ու սոցցանցերում քննարկման առարկա է դարձել Ռոբերտ Քոչարյանի 2,5 տարեկան թոռնիկին պապիկի հետ տեսակցելն արգելելու միջադեպը։
Ռոբերտ Քոչարյանի Ոչպաշտոնական կայք -ը գրում է.
«Նախօրեին ՀՔԾ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը, սակայն, armtimes.com կայքին տված հարցազրույցում հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ։ Նրա խոսքերով, նախագահ Քոչարյանն այնուամենայնիվ տեսակցել է թոռնիկի հետ և տեսակցության արգելման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։
Իրականությունը պարզելու համար մենք որոշեցինք դիմել Քոչարյանների ընտանիքին։ Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զարուհի Քոչարյանը մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց Մուշեղյանի հայտարարության կապակցությամբ։
«Ինքս ներկա եմ եղել այդ պահին, երբ արգելվեց երեխայի մուտքը այն պատճառաբանությամբ, որ չկա քննիչի համապատասխան թույլտվությունը։ Ստիպված եղա որդուս տուն ուղարկել և տեսակցության մտնել առանց նրա», - պատմեց Զարուհի Քոչարյանը։
P.S. Խմբագրության կողմից
Արձանագրենք, որ Մուշեղյանը պարզապես խաբել է։ Կարծում ենք, մեր հանրությունը կարող է պատկերացնել, թե ինչի է ունակ Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարը, եթե պատրաստ է սուտ խոսել և նենգափոխել փաստերը այսչափ պարզ հարցում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին