Ստամբուլում վերահաշվարկվել է քվեների 97%-ը. մնացել է մեկ համայնք
Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։
Ընտրության արդյուքների հրապարակումից հետո Ստամբուլի որոշ շրջաններում որոշում կայացվեց քվեների վերահաշվարկ կատարել: Հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ քեմալականների առաջադրած ընդդիմադիր թեկնածուն 27.889 քվեով առաջ էր անցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) թեկնածու, խորհրդարանի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմից։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
ՏԻՄ ընտրություններից անցել է 11 օր և Ստամբուլում դեռևս շարունակվում է քվեների վերահաշվարկը:
Ընդհանուր առմամբ վերահաշվարկվել է բողոքարկման արդյունքում վերահաշվարկման դրված քվեների 97%-ը:
Էքրեմ Իմամօղլուի և Բինալի Յըլդըրըմի միջև ձայների տարբերությունը այժմ 13.922 է: Իմամօղլուի ստացած քվեների թիվը 4 մլն 170.488 է, իսկ Յըլդըրըմինը` 4 մլն 156.496:
Ստամբուլի նահանգային ընտրական հանձնաժողովից ստացված տեղեկության համաձայն` վերհաշվարկին մնացել է ընդամենը մեկ շրջան: Ստամբուլի Մալթեփե շրջանում 800-ից ավել քվեատուփ պետք է վերահաշվարկվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան