
«Հրապարակ». Ստուգումներ են սկսվել նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող ԱԳԼՃԿ-ներում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Առինջ մոլից» բացի, վերջին երկու օրերին ստուգումներ են սկսվել նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող ԱԳԼՃԿ-ներում։ Մասնավորապես, ստուգումներ են իրականացվում «Մուլտի գազ» և «Մուլտի լիոն» գազալցակայանների ցանցերում, որը պատկանում է Ծառուկյան ընտանիքին, սակայն հավատարմագրային կառավարման է հանձնված «Մուլտի գրուպ» կոնցեռնին։
«Ինչ-որ հաղորդագրություն է եղել, որի հիման վրա էլ ստուգումներ են իրականացնում»,- ասաց Իվետա Տոնոյանը։ Տոնոյանը կապ է տեսնում Գագիկ Ծառուկյանի օրերս ԱԺ-ում հնչեցրած սուր քննադատության և այդ ստուգումների միջև։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Ծառուկյանը հայտարարեց, որ Փաշինյանի թիմը չի կարողանում իր առջև դրված գործառույթներն իրականացնել, քննադատեց նաև մանր և միջին բիզնեսը ճնշելու, հարկային նոր պարտավորություններ ավելացնելու իշխանության մտադրությունները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
«Ժամանակ». ՀԾԿՀ նախագահի իշխանության թեկնածուն Գարեգին Բաղրամյանն է
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, իշխանությունները մտադիր են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը հանձնել էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին, ով ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի բաջանաղն է:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես առաջադրել է Բաղրամյանի թեկնածությունը ՀԾԿՀ պետի պաշտոնում: Իսկ ֆորմալ ընտրությունը ԱԺ-ում տեղի կունենա հաջորդ քառօրյայի ժամանակ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին