Ալեքսանդր Թարխանովը՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
64-ամյա ռուս մասնագետ Ալեքսանդր Թարխանովը պաշտոնապես նշանակվել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ: Այս մասին տեղեկանում են ՖԱ-ի պաշոտնական կայքից։
Ճանաչված մասնագետը նախկինում գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Սամարայի «Կռիլյա Սովետովը», Գրոզնիի «Թերեքը», մերձմոսկովյան «Խիմկին»: 1994-96թթ. Ռուսաստանի ազգային հավաքականում նա եղել է Օլեգ Ռոմանցևի օգնականը: Թարխանովի վերջին ակումբը եղել է Եկատերինբուրգի «Ուրալը»:
Ավելացնենք, որ Ալեքսանդր Թարխանովը նախկինում Հայաստանում աշխատելու փորձ ունի. 1980-ականների վերջերին նա եղել է Աբովյանի «Կոտայքի» մարզչական շտաբում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը խզել էր պայմանագիրը ֆուտբոլային ակումբի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՖԱ-ն և Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ են խզել պայմանագիրը, քանի որ ոուս մասնագետն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է Ռուսաստան:
Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018թ. հունիսից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա