Մեծ Բրիտանիան հայտնել է, թե երբ Ասանժին կարտահանձնի ԱՄՆ
Մեծ Բրիտանիան WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ կարտահանձնի միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ից գրավոր երաշխավորություն կստանա, որ Ասանժին մահապատիժ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես նախօրեին տեղեկացրել էր ԱՄՆ արդարադատության նախարարությունը, ԱՄՆ-ում Ասանժը մեղադրվում է համակարգչային հարձակում իրագործելու համար: Ասանժի ձերբակալման և արտահանձնման որոշումը ԱՄՆ-ը Բրիտանիա ուղարկել է նախորդ տարվա դեկտեմբերին։ Եթե նա մեղավոր ճանաչվի, առավելագույնը 5 տարվա ազատազրկման կդատապարտվի, մինչդեռ սովորաբար իրական ժամկետներն ավելի քիչ են օրենքով նախատեսված առավելագույնից։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Ասանժին տեղափոխել են Լոնդոնի կենտրոնական ոստիկանության բաժին, որտեղ կմնա մինչև Վեստմինստրի դատարանի առջև կանգնելը։
Նշենք, որ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
- Ասանժի հետ կապված իրավիճակը վտանգավոր է լրագրության համար. Human Rights Watch
- Ասանժին ձերբակալել են ԱՄՆ արտահանձնելու համար. WikiLeaks
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին