«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպաններն այսօր վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ Դ.Ղազարյանին կալանավորելու Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ապրիլի որոշման դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է փաստաբան Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ պահանջում են բեկանել ընդհանուր իրավասության դատարանի ապօրինի որոշումը։
Փաստաբանները նաև վերաքննիչ դատարանում կբարձրացնեն գրավի կիրառումը թույլատրելի համարելու հարցը, եթե ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվի։
Հիշեցնենք, որ Դ.Ղազարյանին ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի հարկային պարտավորություն չկատարելու համար։ Դ.Ղազարյանը հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ ՊԵԿ-ը ուռճացված թվեր է հրապարակել և վերջինիս գործողությունները գնահատել որպես հետապնդում։
Հարակից հրապարակումներ`
- «Սպայկա»-ն հայտարարում է մթերումների դադարեցման մասին
- ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ «Սպայկայի» տնօրենի կալանավորման առնչությամբ
- «Սպայկա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց են
- Սպայկա. Պահանջելու ենք պատասխանատվության ենթարկել այս վայրագության հեղինակներին
- «Սպայկա»-ի տնօրենը կկալանավորվի. Աշխատակիցները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում
- ՊԵԿ. «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ
- «Սպայկա»-ի տնօրեն. Շոկի մեջ եմ
- ՊԵԿ. «Սպայկա»-ի տնօրենի համար կալանավորման միջնորդություն է ներկայացվել