Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը գրավեց չորրորդ տեղը
Տաթև Հակոբյանը գրավել է չորրորդ տեղը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 87 կգ քաշային կարգում:
ՀԱՕԿ-ից մանրամասնում են, որ երկամարտում Հայաստանի ներկայացուցիչը ցուցադրել է 230 կգ (105+125) արդյունք: Պոկում վարժության համար Տաթև Հակոբյանը պատվիրել էր ամենաբարձր քաշը, բայց միայն երրորդ փորձից բարձրացրել է 105 կգ-ն և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում նա հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը և գրանցեց չորրորդ արդյունքը:
Այս քաշային կարգում հանդես են եկել 8 մարզուհիներ: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է ռուս Կսենիա Պաշխինան, որի երկամարտի արդյունքն էր 242 կգ (110+132):
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին պայքարի մեջ էր մտել նաև 17-ամյա Լիաննա Գյուրջյանը (81 կգ), որը երկամարտում գրավել էր չորրորդ տեղը և արծաթե մեդալ նվաճել պոկում վարժությունում:
Նախօրեին Հայաստանը 2 մեդալ էր նվաճել երկամարտում: 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը հռչակվել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ և 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել և զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:
Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաև Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ), որոնք հանդես կգան Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին:
Հարակից հրապարակումներ`
- Լիաննա Գյուրջյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ
- Ծանրամարտի ԵԱ. Պայքարի մեջ են մտնում Լիաննա Գյուրջյանը և Տաթեւ Հակոբյանը
- Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը հաջողությամբ են անցել կշռման արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան