Քաղտեխնոլոգ. Մինչև տարեվերջ տնտեսության մեջ փոփոխություններ չլինեն, այլընտրանքի պահանջ կլինի
Հեղափոխության սուր ընթացքը, կարծես թե, 2018 թ. դեկտեմբերի 9-ով ավարտվել է։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Դեկտեմբերի 9-ից հետո հասարակությունն այլևս չի ընկալում սև-սպիտակ, նախկիններ, հասարակության պահանջն ու ակնկալիքները լրիվ այլ են, ակնկալիքներն արդեն լրիվ նոր իշխանություններից են»,-նշեց նա։
Քաղտեխնոլոգն ասաց, որ նոր իշխանությունների քաղաքական պահվածքն առայժմ հետևյալն է. «Այն այլընտրանքը, որը փորձում են հասարակությանը տալ՝ եթե մենք չլինենք, կլինեն ՀՀԿ-ն կամ Ռոբերտ Քոչարյանը, առայժմ ամեն ինչ այս ֆոնի վրա է ընթանում»։
Նրա խոսքով, սա դեռ աշխատում է, բայց եթե մոտակա կես տարին, մինչև տարեվերջ տնտեսության մեջ փոփոխություններ չլինեն, այլընտրանքի պահանջ կլինի, կձևավորվի այլընտրանքային նոր ուժ, որը ՀՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չի ունենա։
«Դա կլինի հենց «Իմ քայլի» ներսից ձևավորված ընդդիմություն, դա կլինի այօրվա խորհրդարանական ընդդիմության ուժերից, թե արտախորհրդանական ուժերից, թե լրիվ նոր ծնված ուժ, ժամանակը ցույց կտա, բայց հնարավոր չի լինի արդեն մի քանի ամիս հետո ասել, որ հներն են մեղավոր, հասարակությունը դա չի ընկալելու։ Հասարակությունը արդեն մոռանալու է, հիշողությունը շատ կարճ է»,-ասաց Քոչարյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով, ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչ է եղել, հետաքրքրում է՝ ինչ է հիմա՝ «ուր եմ գնալու, երեկոյան ինչ եմ տուն բերելու»։
«Կենցաղային, առաջին հայացքից պրիմիտիվ հարցը, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ընտանիքում կանգնած է ամեն օր։ Սրանից ելնելով են միշտ լինում զարգացումները»,- նշեց նա։
«Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման վերաբերյալ հարցին ի պատասխան Կ. Քոչարյանն ասաց. «Անկախ նրանից՝ «Սպայկա»-ն է, թե ցանկացած այլ խոշոր, միջին, փոքր տնտեսական միավոր, խնդիրն այն է, որ եթե կատարվել է հանցագործություն կամ հարկեր չեն վճարվել, բնականաբար, պետք է իրականացվեն որոշակի գործողություններ։ Կոնկրետ ես չեմ հասկանում «Սպայկա» ընկերության տնօրենի կալանքը, չեմ կարծում, որ նման մեծ ակտիվներ ունեցող, աշխատող ձեռնարկության տնօրենը կթողներ, կփախներ։ Կարծում եմ՝ աշխատելով ավելի հեշտ կտար այդ հարկերը, որոնք որ թաքցված են եղել։
Չեմ հասկանում, ինչպես է ստացվել, որ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, 14 միլիոն դոլար կաշառքի համար մեղադրվող Արամ Հարությունյանը կարողացավ Հայաստանից դուրս գալ, «Գոնսալեսը» դուրս գա, յոթ ամիս էլ չեն կարողանում բերեն, իսկ աշխատող ձեռնարկության տնօրենը ձերբակալվեց։
Սա է անհասկանալին, թե չէ ոչ ոք չի վիճարկում բուն հարկեր չվճարելու խնդիրը»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ «Սպայկա»-ն շարունակի գործունեությունը. ՊԵԿ նախագահ
- «Սպայկա»-ն հայտարարում է մթերումների դադարեցման մասին
- ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ «Սպայկայի» տնօրենի կալանավորման առնչությամբ
- «Սպայկա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց են
- Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանն ինձ զանգահարել է, ես պատրաստ եմ հրաժարական տալ. Օսիպյան
- Նարեկ Սարգսյանը Պրահայում «ընտիր» պայմաններում է պահվում. Հայկ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան