
Հայաստանի պատմության թանգարանը հարմարեցվում է տարեց և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց
Հայաստանի պատմության թանգարանում շարունակվում են վերելակի և հատուկ հարմարեցված սանհանգույցների տեղադրման աշխատանքները: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանն այցելել է թանգարան, շրջայց կատարել, ծանոթացել աշխատանքներին:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց և տարեցների համար տեղադրվող վերելակը և հատուկ հարմարեցված սանհանգույցները շահագործման կհանձնվեն 2019 թվականի մայիսի վերջին:
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության թանգարանում, տարեց և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց թանգարան այցելելու հնարավորություն ընձեռելու համար 2019 թվականի փետրվարի 25-ից ապրիլի 30-ը թանգարանում կիրականացվեն վերակառուցման աշխատանքներ: Այդ պատճառով թանգարանի որոշ ցուցասրահներ չեն գործում: