Մեծ վտանգներին ընդառաջ
Ինչո՞ւ Նորագավիթի մաքսատանը ՀՀ վարչապետի խոսքի անթույլատրելի տոնը դարձավ հանրային դժգոհության առարկա այն դեպքում,երբ անգամ կառավարության նիստերն են անցկացվում գրեթե փողոցային բառապաշարով, էլ չենք խոսում հանրահավաքային սպառնալիքների մասին: Որովհետև թիրախը շարքային քաղաքացին էր, ով օլիգարխ չէ՛ր, կոռումպացված չինովնիկ չէ՛ր, հանրապետական չէ՛ր, նախկին ռեժիմի պաշտպան չէ՛ր: Նա ընդամենը հպարտ քաղաքացի էր, 3 միլիոն վարչապետերից մեկը, և նրա փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրը:
Այն, որ մարդկանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքը ներկա վարչապետի բնավորության ցայտուն գծերից է՝ ակնառու էր դեռևս նրա լրագրող-ընդդիմադիր ժամանակերից: Իսկ հիմա, անտեսելով օրենք ու Սահմանադրություն, նա ինքն իր իրավունքների որևէ սահմանափակում չտեսնելով՝ դրսևորում է երկրի ղեկավարին անվայել վարքագիծ:
Իրականությունից կտրվելուց բացի ուրիշ ի՞նչ բացատրություն կարելի է տալ ամենատարրական բարեկրթության կանոնները ոտնահարելու նրա մոլուցքին (զերծ ենք մնում նրա դաստիարակությանն առնչվող գնահատականներից):
Խնդիրն ահագնանում է նրանով, որ դրանից վարակվում են նաև կառավարության նիստերին կատու դարձած, իսկ իրենց աշխատավայրերում կատու ճղող գերատեսչությունների ղեկավարները: Միապետական-բռնապետական այս դրվածքով «Նիկոլ և ընկ.» հեռացումը քայլով չի լինի, այլ միանգամյա գահավիժումով կանհետնան մեր պատմությունից:
Բայց չպետք է մոռանալ, որ զբաղեցրած աթոռը ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական իրավունք չի տալիս վիրավորել այլոց արժանապատվությունը: Պետք չէ նաև երազել, որ վախը կարող է այն աստիճան լափել ժողովրդին, որ կհամակերպվենք պլանտացիաներում մարիխուանա աճեցնող ստրուկի կարգավիճակին: Նորագավիթի մաքսատանը կատարվածը Փաշինյանի խոշոր պարտություններից մեկն էր, քանի որ նա ցույց տվեց ժողովրդի նկատմամբ ունեցած իր իրական վերաբերմունքը: Իսկ ժողովուրդը նման բաներ չի մոռանում:
Անկեղծ ասած, միշտ մտածում եմ հաշտության-համերաշխության հորդորներով համեմել գրածներս, որովհետև համոզված եմ, որ մեր ներքին տարաձայնություններն անմիջապես հետին պլան կմղվեն արտաքին վտանգի առկայության դեպքում: Սակայն ամեն օր իշխանական բարձունքներում կատարվում են իրադարձություններ, հնչում են մտքեր, լինում են նշանակում-ազատումներ, որոնք տարակուսանքից բացի կասկած են առաջացնում՝ ՀՀ իշխանությունների հայրենիքի անվտանգությունն ամեն ինչից վեր դասելու կապակցությամբ:
Օրինակ՝ վերջերս նոր թափ են առել այստեղ-այնտեղից հնչող հակառուսական դիրքորշումները, առաջարկներն ու մեղադրանքները: Թարմ օրինակներից է ռուսական հեռուստաալիքներից մեկի հեռարձակումն արգելելու կամ սահմանափակելու ուղղությամբ իմքայլական Նարինե Թուխիկյանի առաջարկն իբր այն մտահոգությամբ, որ հեռուստադիտողներին անհանգստանցնում են հնչող հակահայկական տրամադրություններ:
Ախր ի՞նչ կարիք կա ջայլամություն անելու... կարելի է մտածել, որ Հայաստանում չեն տեսնում կամ չեն խոսում այն ամենի մասին, ինչի սոսկ մի մասն է հնչում է ռուսական եթերից: Բայց սա իհարկե խաղալիք է կարկառուն հհշական Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած սկանդալային հայտարարության համեմատ: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ոչ ավել, ոչ պակաս՝ մեղադրեց Պուտինին հոկտեմբերի 27-ը կազմակերպելու համար: Մոլորակի հզոր պետություններից մեկի ղեկավարին ահաբեկիչներին հովանավորելու մեջ մեղադրողը կարո՞ղ է անկասելի ապացույցներով հաստատել իր ասածը: Ո՞վ է պատասխան տալու այս հայտարարության համար՝ Հայաստանի Հանրապետությո՞ւնը, Արցա՞խը... թե Նիկոլ Փաշինյանը դարձյալ պիտի սրբագրումներ անի՝ համոզելով իրեն ու աշխարհին, որ Պուտինի հետ փայլուն հարաբերություններ ունի: ՀԱՊԿ-ի հարցերը դեռևս չլուծված ասպարեզ է նետվում մեկ այլ, ավելի կործանարար հակառուսական ական... ժամանակը ցույց կտա՝ վարչապետի գիտությա՞մբ, թե հենց նրա դեմ:
Եվ ընդհանրապես ո՞վ է իրական կառավարիչը Հայաստանում՝ Սորո՞սը, աղանդնե՞րը, Լևոն Տեր-Պետրոսյա՞նը: Սորոսի սաների բարձր պաշտոնները թաքցնելն այլևս չի լինի... այնքա՜ն շատ են նրանք: Իսկ անցյալ տարվանից նշմարվող հհշական ուղղվածությունն արդեն լիովին բացահայտվում է նշանակումների տեսքով: Հերթական մտահոգիչ նշանակումներից (ընտրություն ասելը դժվար է) առանձնացնենք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին:
Ի՞նչ երաշխիքներ կան, որ որ վաղը մյուս օրը Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն չեն լծվի իշխանական խաղաղասիրական քարոզին; որ հանրային հեռուստատեսությունով չեն հեռարձակվի ՛՛մեր զոհված հերոսները ոչինչի համար են զոհվել՛՛ մտայնությամբ նախագծեր; որ մեր իրական հերոսների փոխարեն աճող սերնդին որպես իդեալ չեն մատուցվի գրանտակերներն ու տրանսգենդերները: Մտավախությունը դատարկ տեղից կամ չարությունից չի ծագել, այլ այն փաստից, որ ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Շիրինյանը Մարտի 1-ի իրադարձություններին նվիրված «Հայաստանի կորսված գարունը» խիստ միակողմանի, միարժեքորեն քարոզչական և քաղաքականացված ֆիլմի ռեժիսորն է:
Այսպիսով կարելի է ասել, որ իշխանությունները Հանրային հեռուստառադիոընկերությունն էլ հանձնեցին Տեր-Պետրոսյանին ու Սորոսին։ Մեր աչքի առաջ կատարվող այս իրադարձությունները ապագա մեծ վտանգների ուղիներն են հարթում:
Հարակից հրապարակումներ`
- Քաոսի սերմնացանները
- Ձոն դատավորաց
- Համացանցում գաղտնիքներ չկան
- Փուչիկները պայթելու սովորություն ունեն
- Ասա ո՞վ է ընկերդ
- Հավատալ խոսքին, թե՞ գործին
- Բարի գալուստ իրականություն
- Խառնած յուրային ու թշնամի
- Բազմաստանդարտ Հայաստանս
- Ֆոտոշոփով 90-ականները
- Եսի ու մենքի միջև
- Մարտիմեկյան գունախաղեր
- Տխուր ու զավեշտալի մեր իրականությունը
- Մենք ուրիշ ենք, մերն ուրիշ է...
- Շոուն չի՛ կայանա...
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին