Ասանժի հետ կապված իրավիճակը վտանգավոր է լրագրության համար. Human Rights Watch
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հնարավոր արտաքսումը Մեծ Բրիտանիայից ԱՄՆ հնարավոր է լրագրողների համար թվային դարում ունենա վտանգավոր հետևանքներ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
«Ասանժի նկատմամբ հետապնդումը գործողության համար, որը հաճախ ասոցացվում է հասարակական նշանակության նորությունների հրապարակման հետ, այդ թվում գաղտնի, կարող է վտանգավոր նախադեպ լինել յուրաքանչյուր լրատվական կազմակերպության համար»,- ասել է կազմակերպության գլխավոր խորհրդականը։
Կազմակերպության տվյալներով, մի քանի գործողությունները, որոնց մեջ մեղադրվում է Ասանժը, ներառյալ կոդավորված խոսակցությունների պահպանում, աղբյուրի չբացահայտում, ժամանակակից աշխարհում լրագրության անբաժանելի մասն է։ Մյուս մեղադրանքները՝ գաղտնաբառեր «կոտրելու» փորձեր, հիմնված են մասնավոր ապացույցների վրա, որոնք դեռ պետք է հաստատել։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը նախօրին ձերբակակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Ասանժին տեղափոխել են Լոնդոնի կենտրոնական ոստիկանության բաժին, որտեղ կմնա մինչև Վեստմինստրի դատարանի առջև կանգնելը։
2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
- Ասանժին ձերբակալել են ԱՄՆ արտահանձնելու համար. WikiLeaks
- Ջուլիան Ասանժին ձերբակալել են
- Ջուլիան Ասանժը հայտարարել է մահացու սպառնալիքի մասին
- Ջուլիան Ասանժը նոր անձնագիր է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան