Քոչարյանի փաստաբան. Քննիչը դատարանից թաքցրել է 12 հոգու ցուցմունք
«Ամիսներ շարունակ քննիչը, երբ ուզում էր հիմնավորել, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 23-ի խորհրդակցության ժամանակ, դատարան բերում էր ընդամենը մեկ ցուցմունք՝ Արշակ Կարապետյանինը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ հարուցվածք գործի նյութերից ու դատավարության ընթացքից մանրամասներ հրապարակեց նրա փաստաբաններից Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով, այդ մեկ ցուցմունքի հիման վրա քննիչը փորձել է դատարանին համոզել, որ հաջորդ օրվանից արտակարգ դրություն է հայտարարել։
«Մի կողմ թողնենք, թե ինչ աստիճանի անհեթեթութուն է այդ ցուցմունքի մեջ գրված, քանի որ բոլորս գիտենք, որ փետրվարի 24-ին Հայաստանում արտակարգ դրություն չի եղել, դրա էլեմենտներից որևէ մեկը գոնե մասամբ չի եղել։ Բայց քննիչն էդ մի ցուցմունքը վերցրած, անընդհատ եկել է դատարան, դատարանն էլ դրա հիման վրա որոշել է, որ այո, կա հիմնավոր կասկած։ Հիմա քրեական գործի նյութերին ծանոթանում ենք, տեսնում ենք, որ նույն խորհրդակցությանը մասնակցած 12 անձ, յուրաքանչյուրը պնդում է, որ նման բան չի եղել։
Քննիչը դատարանից թաքցնում է այդ 12 հոգու ցուցմունքը, և բերում է ընդամենը մի հոգու ցուցմունք, որպեսզի կարողանա հասնել պարոն Քոչարյանի կալանավորմանը»,-նկարագրեց Ալումյանը՝ հիշեցնելով, որ նախաքննության ընթացքում իրենք գործի նյութերից տեղյակ չեն եղել։
Ալումյանը ասուլիսում էլ հարցրեց, ասաց, դատարանում էլ քննիչներին հարցրել է, իրենց արարք ավելի՞ լավն է, քան այն ինչ վերագրում են մեկ ուրիշ քննիչի, օրինակ Վահագն Հարությունյանին, որին մեղադրում են պարկուճներ թաքցնելու կամ փոխելու համար։
«Իսկ ո՞վ ասաց, որ ցուցմունք թաքցնելն ավելի լավ բան է, քան պարկուճ փոխելը։ Քրեական գործի նյութերին ծանոթանալով մենք տեսնում ենք, թե ինչ անօրինական տեխնոլոգիաներ են գործադրված իրենց համար մի գերնպատակի հասնելու համար։ Իսկ իրենց գերնպատակն է Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ հնարավորին չափ երկար»,-ընդգծեց նա։
Փաստաբանի գնահատմամաբ, մեղադրանքը շարադրված է այնպես, որ ոչ մեկ չի կարողանում ասել, թե ինչ է ասում քննիչը, նա մի դրվագ ներկայացրեց։
«Ասում է՝ ճնշում է գործադրել ՍԴ դատավորների նկատմամբ։ Չի ասում, թե որ դատավորների նկատմամաբ, չի ասում, թե ճնշումն ինչպես է արտահայտվել։ Այդ մեղադրանքից պաշտպանվել հնարավոր չի»,-հայտարարեց պաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Ռոբերտ Քոչարյանի գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է կայացնել օբյեկտիվ որոշում
- Դատարանը մերժեց Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը
- Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում քաղբանտարկյալ է
- Անձեռնմխելիութան հիմքով Քոչարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը՝ վաղը
- Ալումյան. Եթե դատախազները սխալ էին, ապա վերաբացեք այն 7 հոգու գործը
- Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները
- Դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան