Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին
Այսօր «Ալեք և Մարի Մանուկյան» գանձնատանը տեղի է ունեցել համաշխարհային հռչակ ունեցող ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի (1656-1746 թթ.) վրձնին պատկանող, բացառիկ մշակութային արժեք ունեցող երիտասարդ կնոջ դիմանկար։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիծանի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտնում է, որ այս կտավը Միլան կատարած հովվապետական այցի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայել Սուրբ Էջմիածնի բարերարուհի Մարի Մնդիկյան-Հյուսիսյանը: Կտավում պատկերված է ազնվական ծագման անանուն երիտասարդ կին: Նվիրաբերված կտավի փոխադրությունը Հայաստան կազմակերպվել է «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանի ջանքերով:
Տեր Վահրամը տեղեկացնում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20 տարիների ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գեղանկարչական հավաքածուն հարստացել է 400-ից ավելի արժեքավոր ստեղծագործություններով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան