Վրացի գիտնականները մտադիր են Մարսում գինի ստեղծել
Վրացի գիտնականներն ամերիկյան NASA գործակալության գործընկերների օգնությամբ մտադիր են դառնալ առաջինը, ում կհաջողվի Մարսում գինի ստեղծել։ Փորձագետները մշակում են համապատասխան տիեզերական ծրագիր, որը ստացել է IX Millennium անունը։ Այս մասին գրում է «МИР 24»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին։
Վրացի գիտնականներին ոգեշնչել է վերջերս Թբիլիսի ծայրամասում հայտնաբերած անոթ, որի մեջ եղել է 8 հազար տարվա գինի։ Փորձագետները մտածել են գինի պատրաստել Կարմիր մոլորակի մակերևույթին։
IX Millennium-ը նախատեսում է կազմակերպել գինու արտադրություն։ NASA-ում մեկնարկել է ծրագիրը, որի շրջանակում փորձագետները դիտարում են այլ մոլորակում «մարդու ներկայության» տարբեր գաղափարներ։
Գիտնական Նիկոլոզ Դոբորժգինիձեն պատմել է, որ ամերիկացի մասնագետների օգնությամբ գինեգործությունը հնարավոր է հասցնել տիեզերական մակարդակի։ Ծրագրի հեղինակներն արդեն զբաղվում են էքստրեմալ պայմաններում գինու տարբեր տեսակների աճեցման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ։ Մասնավորապես, փորձագետները մտադիր են ընտրել այնպիսի տեսակներ, որոնք դիմացկուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների:
Space Farms զբաղվում է հատուկ լաբորատորիա-ֆերմայի ստեղծմամբ, որը հնարավոր կլինի տեղադրել Կարմիր մոլորակում։ Ակնկալվում է, որ գիտնականների հաջորդ էտապը կլինի ցածր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում խաղող աճեցնելը, նաև՝ ռադիացիայի բարձր մակարդակում։