Մեխակավանում հիմնվել է բարդիների պուրակ
Հադրութի շրջանի Մեխակավան համայնքի ղեկավար Անդրանիկ Սաֆարյանի նախաձեռնությամբ համայնքում հիմնվել է բարդիների պուրակ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անդրանիկ Սաֆարյանն ասել է, որ իրենք նախօրեին պուրակում տնկել են մոտ 400 բարդու ծառեր:
Ծառատունկին մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, զինվորականներ, Մեխակավանի բնակիչներ, Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ և այլք:
Ծառատունկից հետո Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և Լևոն Մնացականյանը եղել են նաև Մեխակավանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին և կրթօջախի երեխաների ձեռքի աշխատանքներին:
Հարակից հրապարակումներ`
- Մեխակավանում զարգացման ծրագրի առաջին փուլն է մեկնարկել
- Հադրութում զինծառայողների շենքի բնակարանամուտն են տոնել
- Հադրութի ևս երեք գյուղում համայնքային կենտրոններ են կառուցվում
- Մեխակավանից է սկսվում մեր Հայրենիքի խաղաղությունը