Կին դեսպաններ են նշանակվել
Հանրապետության նախագահի հրամանագրերով, երկու կին դեսպաններ են նշանակվել։
Դրանցից մեկի համաձայն. « Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Անահիտ Հարությունյանին նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա)»։
Հիշեցնենք, որ նա ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր (նստավայրը՝ Ժնև)։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով, վարչապետի առաջարկությամբ, Արգենտինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պարագվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես):
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի