Ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանք չի սպառնում
«Ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը նորմալ է»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին ՊՆ թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 18 զինծառայող հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ ավտոմեքենան շրջվել է
- ՊՆ մեքենան շրջվել է. Զինվորներից մեկը մահացել է, մյուսի վիճակը` ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան