Beeline-ը բարելավել է «Սմարթ բիզնես» կորպորատիվ սակագնային փաթեթների պայմանները
Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված «Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին։ Այսուհետ փաթեթների հետ կտրամադրվի «Կորպորատիվ բյուջե» ծառայությունը, որը թույլ է տալիս ընկերություններին վերահսկել ծախսերը, իսկ աշխատակիցներին՝ առանց որևէ սահմանափակումների օգտվել բջջային կապի ծառայություններից՝ պարզապես հաշիվը վերալիցքավորելով:
Մասնավորապես, աշխատակցի հեռախոսահամարին կցվում է կորպորատիվ և անձնական հաշվեկշիռ: Յուրաքանչյուր ամիս ընկերությունը հոգում է բիզնեսի համար անհրաժեշտ ծախսերը, իսկ աշխատակիցը կանխավճարային համակարգով վճարում է իր անձնական նպատակներով սպառած ծառայությունների դիմաց։
«Beeline-ում մենք ուշադիր ենք բոլոր հաճախորդների ցանկությունների նկատմամբ: Այժմ հաճախորդների ծախսերն օպտիմալացնելու համար կատարել ենք հերթական փոփոխությունը, որը կվերաբերի ոչ միայն կորպորատիվ հաճախորդներին, այլև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են առանձնացնել անձնական և աշխատանքային նպատակով օգտագործված կապի ծախսերը: Վստահ եմ, որ մեր գործընկերներն ըստ արժանվույն կգնահատեն այս հնարավորությունը, որը մեր ծառայությունների օգտագործումը կդարձնի էլ ավելի հարմար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթները թույլ են տալիս հաճախորդին ինքնուրույն կարգավորել սեփական փաթեթը՝ իր բիզնեսի պահանջներին համապատասխան և վճարել միայն անհրաժեշտ ծառայությունների համար։ Առաջարկը ներառում է անսահմանափակ զանգեր «փակ խմբի» ներսում, ինչպես նաև հիմնական OTT հավելվածների օգտագործում՝ առանց ինտերնետի տարիֆիկացման:
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին:
Հարակից հրապարակումներ`
- Ալեքս Շութմանի վարպետության դասը՝ Beeline ստարտափ ինկուբատորում
- Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագիրը
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը Դիլիջանի արվեստի փառատոնի շրջանակներում ներկայացրել են «Արվեստանոց» ցուցադրությունը
- Beeline-ը վերագործարկել է երկու փաթեթ մարզերի բնակիչների համար
- Beeline-ում Xiaomi Redmi 6A սմարթֆոննեն ավելի մատչելի են դարձել
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար
- Beeline-ն առաջարկում է սիրելիի համար նվեր շահել
- Beeline Ստարտափ Ինկուբատորն արդեն գործում է նոր ձևաչափով
- Beeline-ը գերազանցել է մեկ միլիոն բաժանորդների շեմը
- Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Beeline-ի գրասենյակում բաժանորդներին հերթական անակնկալն էր սպասում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան