Օդաչուները կորել են և վայրէջք կատարել այլ քաղաքում
Scandinavian Airlines ինքնաթիռը, որն ուղևորվում էր դեպի Ֆլորենցիա, վայէջք է կատարել Բոլոնիայում նավիգացիոն համակարգի խափանման պատճառով։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Daily Mail-ին։
Ավիաընկերության զեկույցում նշվում է, որ Ֆլորենցիա երթուղին նավիգատոր համակարգում բեռնված չի եղել, և օդաչուները չեն իմացել, թե ինչպես հասնել նախատեսված քաղաք։ Scandinavian Airlines-ի աշխատակիցները որոշել են Բոլոնիայում վայէջք կատարել, որի ճանապարհն իմացել են։ Վայէջքից հետո ուղևորները Ֆլորենցիա են հասել ավտոբուսով։ Ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ առաջին հերթին ընկերությունը մտածել է ուղևորների մասին։
«Մենք ուղղակի ցանկանում էինք հնարավորինս շուտ մեր հաճախորդներին հասցնել նախատեսված վայր։ Մենք ներողություն ենք խնդրում, որ նրանց Ֆլորենցիա ենք հասցրել ավտոբուսով»,- ասել են ընկերությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան