Անջելինա Ջոլին մտածում է Բրեդ Փիթին վերադարձնելու մասին
Ամերիկացի հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին ձգձգում է ամուսնալուծման գործընթացը, քանի որ ցանկանում է Բրեդ Փիթին վերադարձնել ընտանիք։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, հայտնում է The Sun-ը։
«Անջելինան հստակ հասկացնել է տվել Բրեդին, որ ցանկանում է վերականգնել հարաբերությունները»,- ասել է զույգի շրջապատից աղբյուրը։
Նրա խոսքով, 55-ամյա դերասանը չի ձգտում հաշտեցման, բայց ցանկանում է համերաշխ լինել նախկին կնոջ հետ հանուն երեխաների։
Նշվում է, որ զույգը դեռ մեկ տարի առաջ կարող էր ամուսնալուծվել, եթե Ջոլին համաձայնվեր բաց թողնել նախկին ամուսնուն։ Ավելի վաղ նա խոստովանել էր, որ Փիթի հետ իր հարաբերությունները խիստ փչացել են, այժմ հարմարվում է միայնակ կնոջ կյանքին։
Ջոլին ու Փիթը ամուսնացել են 2014 թ. օգոստոսին, իսկ 2016 թ. սեպտեմբերին դերասնուհին դիմել էր ամուսնալուծության համար։ 2018 թ. հայտնի էր դարձել, որ նախկին ամուսինները վերջանական համաձայնության են եկել երեխաների խնամքի հետ կապված։ Նրանք ունեն վեց երեխա, որից երեքը որդեգրված է։
Հունվարին Փիթին կասկածել էին դերասանուհի Շարլիզ Թերոնի հետ սիրավեպ ունենալու մեջ։ Ավելի ուշ նրանց մերձավորները հերքել էին այդ լուրերն ու հայտարարել, որ հայտնիները վաղուց են մտերիմ և լավ ընկերներ են, բայց նրանցից որևէ մեկը պատրաստ չէ լուրջ հարաբերությունների։
Հարակից հրապարակումներ`
- Անջելինա Ջոլին կոչ է արել կանանց մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին
- ԶԼՄ. Անջելինա Ջոլին լքում է կինեմատոգրաֆիան
- Բրեդ Փիթին նկատել են Ջենիֆեր Էնիսթոնի ծննդյան արարողությանը
- People-ը բացահայտել է Բրեդ Փիթի ու Շառլիզ Թերոնի հարաբերությունների մասին իրականությունը
- Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել Շարլիզ Թերոնի հետ
- Բրեդ Փիթի մայրը մեղադրել է Անջելինա Ջոլիին ստի մեջ
- Անջելինա Ջոլին հնարավոր է մուտք գործի քաղաքականություն
- Անջելինա Ջոլին բողոքել է Բրեդ Փիթի վճարած աննշան ալիմենտներից
- Անջելինա Ջոլին բացահայտել է երեխաների դաստիարակության գլխավոր գաղտնիքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին