Բողոքի ակցիա. Կենդանաբանական այգում վերջին կենդանիներն են մահանում, գյուղի բադեր են բերում ցուցադրում
Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում այգու դիմաց։ Նրանք պնդում են, որ սպիտակ վագրի մոտ լեյկոզի ախտորոշման հետ կապված հակասական, մութ, անգրագետ բաներ կան։
«Լեյկոզը վիրուսային հիվանդություն է, որը հնարավոր չէ ախտորոշել որևէ լաբորատորիայում։ Հետո եկավ ռուս կենդաբույժն ու ասաց, կենդանու բերանի խոռոչում ուռուցք կա, նա երկար չի ապրի»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով, սա փաստում է Երևանի կենդանաբանական այգու և արտասահմանցի, այդ թվում և ամստերդամցի փորձագետների հետ ոչ արդյունավետ համագործակցության մասին, ինչի հետևանքով ախտորոշումներ են կեղծվել կամ սխալ արվել, ինչն էլ հանգեցրել է շատ կենդանիների անկման։
Հիշեցնենք, որ սպիտակ վագրի մոտ լեյկոզի ախտորոշման մասին անցած շաբաթ հայտարարեց կենդանբանական այգին, իսկ ուռուցքի մասին հայտարարել է Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին «Սպուտնիկ»-ին տված հարցազրույցում։
«Մենք պահանջում ենք, որ այգու տնօրենն ու իր մի երկու մանկլավիկները՝ գլխավոր անասանբույժը, անասնաբույծը և կուրատորը, ազատեն իրենց զբաղեցրած պաշտոնը, նրանք մասնագիտորեն ոչ կոմպոտենտ են և այգին տանում են կործանման»,-նշեցին ակցիայի մասնակիցները։
«Մենք ոչ պաշտոն ենք ուզում, ոչ մի բան։ Ուզում ենք, որ Երևանն ունենա բարձրակարգ այգի։ Ո՞վ է թույլ տվել, որ տարիներ շարունակ երեխաներին զրկել զեբր տեսնելու հնարավորությունից։ Ունենալով բարձրակարգ մասնագետներ, բոլորին ազատել են։ Ես սողուների բաժնում եմ 27 տարի աշխատել։ Բոլոր իմ գործընկերները դրսից զանգում են, անհանգստանում են ստեղծված իրավիճակով։ Այս ամենի պատճառը թույլ տնօրենն է»,-ասաց մյուս մասնակիցը։
Նախկին աշխատակիցները, որ տարբեր պատճառներով հեռացվել են աշխատանքից, պնդում են, կենդանիների անկման պատճառը անգրագիտությունն է, անկումների թիվն ավելացել է։
«Այնտեղ մնացած վերջին կենդանիներն են մահանում, գյուղի բադեր են բերում ցուցադրում։ Այդ վիճակը մեզ բավարարո՞ւմ է»,-ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։
Նրանք նշում են, այգու տնօրինությունը խուսափում է իրենց հետ հանդիպումներից։ Կարծում են, տնօրենը, որ սեփական հիմնադրամ ունի, գնելու է կենդանիներ ու վարձակալությամբ տրամադրել կենդանաբանական այգուն։
Բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են շարժվել դեպի Ազգային Ժողով, Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջն ու իրավիճակի նկարագրությունը նամակով հանձնեն ԱԺ խմբակցություններին։
Հարակից հրապարակումներ`
- Բինգոյի բուժման համար Հայաստան է ժամանել Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը
- Կենդանաբանական այգու Բինգո անունով վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել
- Կենդանաբանական այգուց վստահեցնում են՝ աշխատակիցներն ազատվել են մինչ այսօրվա ակցիան
- Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականի պահանջով՝ այս անգամ քաղաքապետարանի դիմաց
- Բողոքի ակցիա Երևանի կենդանաբանական այգու դիմաց
- Կենդանաբանական այգում սատկել է բեզոարյան այծերից մեկը
- Հիմա էլ կենդանաբանական այգու կոկորդիլոսն է սատկել
- Կենդանաբանական այգու զեբրը անկել է
- Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը
- Կենդանաբանական այգում սա արջերի հետ կապված առաջին միջադեպը չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան