Սիդնեյում բացվել է «Գահերի խաղի» կերպարների գերեզմանոց
Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյում զբոսայգիներից մեկում բացվել է «Գահերի խաղը» ֆիլմի կերպարների գերեզմանատուն։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, արտ-տարածությունը ստեղծել է Foxtel հեռուստաալիքը՝ ֆիլմի եզրափակիչ եթերաշրջանի առաջին էպիզոդի պրեմիերային ընդառաջ։
Ինստալյացիան ստացել է Grave of Thrones («Գահերի գերեզմանը») անվանումը։ Տարածքում տեղադրված են Երկաթե գահի համար պատերազմում զոհված զինվորների գերեզմանները։ Սերիալի յոթ եթերաշրջանում զոհվել է շուրջ 100 հազար մարդ։
«Գահերի խաղը» ֆիլմի ութերորդ և եզրափակիչ եթերաշրջանը մեկնարկելու է ապրիլի 14-ից։ Սերիալի ավարտը բաղկացած է վեց էպիզոդից, և, հեղինակների հաղորդմամբ, մահացած կերպարների թիվը կտրուկ կավելանա։
Հարակից հրապարակումներ`
- «Գահերի խաղի» ավարտի մասին
- Ջորջ Մարտինը չգիտի «Գահերի խաղի» ավարտը
- «Գահերի խաղը» սերիալի վերջին սեզոնի պրեմիերայի օրը
- Ջորջ Մարտինը խոստացել է «Գահերի խաղի» շարունակությունը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին