Կարո Փայլանը ցանկանում է ցեղասպանության հարցը ներառել Թուրքիայի խորհրդարանի օրակարգ
Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր դարձնելու հրամանի ստորագրմանը։
«Հայերի ցեղասպանության հարցը պետք է դուրս բերել Իտալիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների խորհրդարանների օրակարգից և քննարկման թեմա դարձրեց Թուրքիայի խորհրդարանում, այն երկրի, որտեղ տեղի է ունեցել այս մեծ ողբերգությունը: Թուրքիայի հայերն արդեն 104 տարի սպասում են արդարության», - գրել է Փայլանը թվիթերում։
Ermeni Soykırımını; İtalya, Fransa, ABD meclislerinin konusu olmaktan çıkarmak için, büyük suçun yaşandığı yerin, Türkiye’nin meclisinin konusu yapmalıyız.
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) April 11, 2019
Ermeni halkının yarasını ancak, Türkiye’de bulunacak adalet iyileştirebilir. Anadolulu Ermeniler 104 yıldır adalet bekliyor.
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Իտալիայի Պատգամավորների պալատը ճանաչեց ու դատապարտեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 10-ի հրամանով ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Նշենք, որ ԱՄՆ կոնգրեսականներն էլ, Ադամ Շիֆի ու Գուս Բիլիրակիսիի գլխավորությամբ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև են ներկայացրել, որի նպատակն է ԱՄՆ քաղաքականության մեջ ամրագրել հետևյալ դրույթները՝ Հայոց ցեղասպանության ժխտման մերժում, ԱՄՆ կողմից այս հանցագործության պաշտոնական ճանաչում և հիշատակում, ժամանակակից աշխարհում նման վայրագությունները կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության կարևորություն:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելու հրամանը
- Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
- ԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև են ներկայացրել