Ինչո՞ւ են այսքան շատացել «Հռոմի պապից ավելի կաթոլիկները»
«Մի փոքր պաշտոն, ու մարդը հանկարծ 180 աստիճան փոխվում է, էլ չենք խոսում մի քիչ ավելի լուրջ պաշտոն ունեցողների, առավել ևս՝ հանկարծ պատգամավոր դարձածների մասին՝ այսպես, իրենցից անկախ, հանգամանքների բերումով: Հասկանալի է՝ բոլորը չէ, բայց կան, չէ՞, այնպիսիք, որոնց վրա իշխանության մեջ լինելը, մեղմ ասած, լավ չի ազդել. նրանց «հունանավետիսյանությունն» ուղղակի ապշեցնում է:
Առավել ապշեցնում է այդպիսինների եռանդը՝ արձագանքելու ամեն մի թեթև, փոքրիկ երևույթի, որը կարող է դիտարկվել որպես իրենց ու իրենց թիմի առաջնորդի թերացման մատնանշում կամ քննադատություն, առավել ևս՝ հակադրվելու ներքին խոհանոցային ցանկացած տեղեկատվության դուրս սպրդմանը: Սակայն շատ ավելի կարևոր է, թե ինչ լեքսիկոնով են արտահայտվում՝ անվանարկումներ, վիրավորանքներ, որակումներ, ու էլի մեղավոր են բոլորը. նախաճաշին՝ նախկինները, ճաշին՝ իրականությանը վարդագույն ակնոցներով չնայողները, ընթրիքին՝ ժողովուրդը, իսկ 24 ժամ՝ ԶԼՄ-ները:
Իսկապես զարմանալ կարելի է, թե ինչպես է մանդատը, աթոռը, կաբինետը, կարգավիճակը այսքան արմատապես փոխում մարդուն. երեկ նրան ճանաչում էիր, այսօր՝ ոչ. սակայն երևի հենց երեկ չես ճանաչել, երևի այսօրն է իրականը, որն ի հայտ գալու համար ընդամենը հանգամանք էր անհրաժեշտ, հանգամանք, որի անունն է՝ պաշտոն», գրում է Փաստը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։