Մեծ վտանգներին ընդառաջ

Հեղինակ` Լիա Իվանյան, հրապարակախոս

Ինչո՞ւ Նորագավիթի մաքսատանը   ՀՀ վարչապետի խոսքի    անթույլատրելի տոնը   դարձավ հանրային դժգոհության առարկա այն դեպքում,երբ անգամ կառավարության նիստերն են անցկացվում   գրեթե փողոցային  բառապաշարով, էլ չենք խոսում հանրահավաքային սպառնալիքների մասին: Որովհետև թիրախը շարքային քաղաքացին էր,  ով օլիգարխ չէ՛ր, կոռումպացված չինովնիկ չէ՛ր, հանրապետական չէ՛ր, նախկին ռեժիմի պաշտպան չէ՛ր: Նա ընդամենը հպարտ քաղաքացի էր, 3 միլիոն վարչապետերից մեկը, և  նրա փոխարեն կարող էր լինել  յուրաքանչյուրը:

Այն, որ մարդկանց  նկատմամբ անհարգալից վերաբերմունքը ներկա վարչապետի բնավորության ցայտուն գծերից է՝ ակնառու էր դեռևս նրա լրագրող-ընդդիմադիր ժամանակերից:  Իսկ  հիմա, անտեսելով օրենք ու Սահմանադրություն, նա ինքն իր  իրավունքների որևէ սահմանափակում չտեսնելով՝ դրսևորում է  երկրի ղեկավարին  անվայել վարքագիծ: 

Իրականությունից կտրվելուց բացի  ուրիշ ի՞նչ բացատրություն կարելի է տալ ամենատարրական բարեկրթության կանոնները ոտնահարելու նրա  մոլուցքին  (զերծ ենք մնում  նրա դաստիարակությանն առնչվող գնահատականներից):

Խնդիրն ահագնանում է նրանով, որ  դրանից վարակվում են նաև կառավարության նիստերին կատու դարձած, իսկ իրենց աշխատավայրերում   կատու ճղող գերատեսչությունների ղեկավարները:  Միապետական-բռնապետական այս դրվածքով «Նիկոլ և ընկ.»   հեռացումը քայլով չի լինի, այլ միանգամյա  գահավիժումով կանհետնան մեր պատմությունից:

Բայց չպետք է մոռանալ, որ զբաղեցրած  աթոռը ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական իրավունք չի տալիս վիրավորել այլոց արժանապատվությունը: Պետք չէ նաև երազել, որ  վախը կարող է  այն աստիճան  լափել ժողովրդին, որ կհամակերպվենք  պլանտացիաներում մարիխուանա աճեցնող   ստրուկի կարգավիճակին: Նորագավիթի մաքսատանը կատարվածը Փաշինյանի խոշոր պարտություններից մեկն էր, քանի որ նա  ցույց տվեց ժողովրդի նկատմամբ ունեցած իր իրական վերաբերմունքը: Իսկ ժողովուրդը նման բաներ չի մոռանում:

Անկեղծ ասած, միշտ մտածում եմ  հաշտության-համերաշխության հորդորներով համեմել գրածներս, որովհետև համոզված եմ, որ մեր ներքին տարաձայնություններն անմիջապես հետին պլան կմղվեն արտաքին վտանգի առկայության դեպքում: Սակայն ամեն օր իշխանական բարձունքներում կատարվում են իրադարձություններ, հնչում են մտքեր, լինում են նշանակում-ազատումներ, որոնք տարակուսանքից բացի կասկած  են առաջացնում՝ ՀՀ իշխանությունների հայրենիքի անվտանգությունն ամեն ինչից վեր դասելու  կապակցությամբ:

Օրինակ՝ վերջերս  նոր թափ են առել այստեղ-այնտեղից հնչող հակառուսական դիրքորշումները, առաջարկներն ու մեղադրանքները: Թարմ օրինակներից  է ռուսական  հեռուստաալիքներից մեկի հեռարձակումն արգելելու կամ սահմանափակելու ուղղությամբ  իմքայլական Նարինե Թուխիկյանի առաջարկն իբր  այն մտահոգությամբ, որ հեռուստադիտողներին անհանգստանցնում են հնչող հակահայկական տրամադրություններ: 

Ախր ի՞նչ կարիք կա ջայլամություն անելու...  կարելի է մտածել, որ  Հայաստանում չեն տեսնում կամ չեն խոսում այն ամենի մասին, ինչի սոսկ  մի մասն է հնչում է ռուսական եթերից: Բայց սա իհարկե խաղալիք է կարկառուն հհշական Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած  սկանդալային հայտարարության համեմատ: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը  ոչ ավել, ոչ պակաս՝ մեղադրեց Պուտինին հոկտեմբերի 27-ը կազմակերպելու համար: Մոլորակի հզոր պետություններից մեկի ղեկավարին ահաբեկիչներին հովանավորելու մեջ մեղադրողը կարո՞ղ  է անկասելի ապացույցներով հաստատել իր ասածը: Ո՞վ է պատասխան տալու այս   հայտարարության  համար՝  Հայաստանի Հանրապետությո՞ւնը, Արցա՞խը...  թե  Նիկոլ Փաշինյանը դարձյալ պիտի սրբագրումներ անի՝ համոզելով իրեն ու աշխարհին, որ Պուտինի հետ փայլուն հարաբերություններ ունի:  ՀԱՊԿ-ի հարցերը դեռևս չլուծված ասպարեզ է նետվում մեկ այլ, ավելի կործանարար  հակառուսական ական...  ժամանակը ցույց կտա՝ վարչապետի գիտությա՞մբ, թե հենց նրա դեմ: 

Եվ ընդհանրապես ո՞վ է իրական կառավարիչը Հայաստանում՝ Սորո՞սը, աղանդնե՞րը, Լևոն Տեր-Պետրոսյա՞նը: Սորոսի սաների բարձր պաշտոնները թաքցնելն այլևս  չի լինի... այնքա՜ն շատ են նրանք:  Իսկ անցյալ տարվանից նշմարվող  հհշական ուղղվածությունն արդեն լիովին բացահայտվում է նշանակումների տեսքով: Հերթական  մտահոգիչ նշանակումներից  (ընտրություն ասելը դժվար է) առանձնացնենք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին:  

Ի՞նչ երաշխիքներ կան, որ   որ վաղը մյուս օրը  Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն չեն լծվի իշխանական խաղաղասիրական քարոզին; որ  հանրային հեռուստատեսությունով չեն հեռարձակվի  ՛՛մեր զոհված հերոսները ոչինչի համար են զոհվել՛՛ մտայնությամբ  նախագծեր;  որ մեր իրական հերոսների փոխարեն աճող սերնդին որպես իդեալ չեն մատուցվի գրանտակերներն ու տրանսգենդերները:  Մտավախությունը դատարկ տեղից կամ չարությունից չի ծագել, այլ  այն փաստից, որ  ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Շիրինյանը   Մարտի 1-ի իրադարձություններին նվիրված «Հայաստանի կորսված գարունը»   խիստ միակողմանի, միարժեքորեն քարոզչական  և քաղաքականացված  ֆիլմի ռեժիսորն է:  

Այսպիսով կարելի է ասել, որ իշխանությունները Հանրային հեռուստառադիոընկերությունն էլ հանձնեցին Տեր-Պետրոսյանին ու Սորոսին։  Մեր աչքի առաջ կատարվող այս իրադարձությունները ապագա  մեծ վտանգների ուղիներն են հարթում: 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}