Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Մենք շատ անսպասելի քայլերի ենք պատրաստ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը համաձայն չէ դատարանի հիմնավորումների հետ, որոնք ներկայացվում են իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու համար։
Նա պնդում է՝ Քոչարյանը ոչ քննությունից թաքնվելու է, ոչ էլ խոչընդոտելու, հիշեցնում է, որ Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին իմանալուց հետո եկել է Հայաստան, ներկայացել է քննությանը։
«Օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը պարոն Քոչարյանը գտնվել է ազատության մեջ, և հետո գիտեք, ինքն է գնացել ԱԱԾ, մուտքի մոտ ասում էր, եկել եմ, որովհետև դատարանի որոշում կա, որ ինձ պետք է կալանավորեք։ Մեկ ու կես ժամ քննիչին է սպասել, որ քննիչը գա ու իրեն կալանավորի։ Հասկանո՞ւմ եք, էդ մարդուն չի կարելի ասել, որ կթաքնվի քննությունից, ինքն իր կյանքով ապացուցել է, որ ինքը թաքնվողը չի։ Ավելի ծանր իրավիճակներում է եղել ու հենց այն բանի շնորհիվ, որ թաքնվողներից չի, հաղթանակներ ենք արձանագրել»,-պատմեց փաստաբանը։
Հարցին, թե ի՞նչ քայլեր են պատրաստվում անել պաշտպանական խմբի անդամները, Ալումյանը պատասխանեց. «Ես չեմ սիրում մեր պլանները նախապես անոնս անել, մենք շատ անսպասելի քայլերի ենք պատրաստ։ Շատ անսպասելի ու ազդեցիկ քայլերի, ուղղակի չենք ուզում հարցը հասնի դրան»։
Ինչ վերաբերում է ընթացիկ աշխատանքներին, ապա փաստաբանն ասաց, այս պահին աշխատում են ՄԻԵԴ ուղարկվելիք 6-րդ գանգատի վրա, ինչպես նաև Վճռաբեկ դատարան ներկայացվելիք բողոքի նկարագրական մասի վրա, պատճառաբանական հատվածին կանցնեն Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի փաստաբան. Քննիչը դատարանից թաքցրել է 12 հոգու ցուցմունք
- Ալումյան. Ռոբերտ Քոչարյանի գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է կայացնել օբյեկտիվ որոշում
- Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում քաղբանտարկյալ է
- Ալումյան. Եթե դատախազները սխալ էին, ապա վերաբացեք այն 7 հոգու գործը
- Ալումյան. Այ էս մակարդակի իրավական վեճ է
- Ալումյան. Մենք ծանոթ չեն գործի բոլոր նյութերին
- Արտակ Զեյնալյան. Պետք է հարգել Ռոբերտ Քոչարյանի իրավունքները ու այս վեճը մշտապես չբորբոքել
- Ալումյան. Իրենք էլ շատ լավ գիտեն, որ Քոչարյանը ոչ կխոչընդոտի քննությանը, ոչ էլ կթաքնվի
- Ալումյան. Դատախազներն իրենց բողոքը ներկայացրեցին ամբողջությամբ
- Ալումյան. Մենք այսօր ամեն ինչ կանենք, որպեսզի պարոն Քոչարյանը դուրսը լինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան