Տրանսգենդերի ելույթից առաջացած քաղաքական կրքերը չեն մարում. Հրապարակ
ԱԺ-ում տրանսգենդերի ելույթից առաջացած քաղաքական կրքերը չեն մարում։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներով փորձում է հասնել նրան, որ ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանին հետ կանչի ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ Հրապարակը փորձել է պարզել հնարավոր զարգացումները։
- Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե ԲՀԿ-ն պետք է քննարկի՝ արդյոք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանո՞ւմ է այդ հանձնաժողովի նախագահի չափորոշիչներին, թեպետ ԲՀԿ-ում նիստ արեցիք եւ հայտարարեցիք, որ՝ այո, համապատասխանում է, կան տեղեկություններ, որ իշխանությունն ինչ-ինչ ճնշումներ է գործադրում, որ հասնի Զոհրաբյանի փոփոխությանը։ Հնարավո՞ր է, այնուամենայնիվ, առաջիկայում նորից քննարկեք այդ հարցը։
- Ես սկզբունքորեն հնարավոր, հավանական տեսություններով չեմ առաջնորդվում, կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի քաղաքական պատասխանատվությունը ստանձնել է ԲՀԿ-ն՝ Դոնթի բանաձեւով։ Նաիրա Զոհրաբյանը զբաղեցնում է հանձնաժողովի նախագահի պաշտոնը եւ իր պարտականություններն իրականացնում է հավուր պատշաճի, նա ունի բոլոր անհրաժեշտ մասնագիտական որակները, որպեսզի առաջիկայում եւս շարունակի իր գործառույթները։ Եվ ընդհանրապես՝ ցանկացած կադրային քաղաքականության հետ կապված որոշումներն ընդունում է ԲՀԿ քաղաքական խորհուրդը՝ այդ խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Որեւէ այլ միջամտություն դա չի ենթադրում։
Մանրամասները սկզբնաղբյուր նյութում։