Քեմալական կուսակցության ղեկավարն արձագանքել է ապրիլի 24-ի մասին Մակրոնի հրամանագրին
Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հրամանագրին։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Twitter-ում արած գրառման մեջ նա մասնավորապես ասել է.
«Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելն անընդունելի է։ Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրները հնարավոր է լուծել ոչ թե երրորդ երկրների չափն անցնող միջամտությամբ, այլև երկու երկրների միջև երկխոսությամբ»։
Թուրքիայի պաշտպանության նախարար, գեներալ Հուլուսի Աքարն էլ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլիի հետ: Քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակի, ռազմական ոլորտում թուրք-ֆրանսիական Աքարը ֆրանսիացի գործընկերոջը փոխանցել է այդ հրամանագրի ստորագրության կապակցությամբ թուրքական կողմի ունեցած մտահոգությունը:
Թեմայի շուրջ խոսել է նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը՝ դատապարտելով այդ հրամանագիրը։ Նրա խոսքերով, Ֆրանսիայի նախագահի որոշումն անտեսում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի ՍԴ-ի որոշումները և սահմանափակում է Ֆրանսիայի քաղաքացիների խոսքի ազատությունը: Նա ֆրանսիացի գործընկերներին խորհուրդ է տվել անդրադառնալ սեփական պատմությանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի արտգործնախարարը կոշտ է արձագանքել Էմանուել Մակրոնի հրամանագրին
- Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելու հրամանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան