Արցախը պատրաստվում է Եվրոպայի առաջնությունը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր միջշրջանային աշխատանքային այց է կատարել Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA)՝ Արցախում հունիսին անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող մարզադաշտեր։ Ըստ այդմ՝ պետական նախարարը եղել է մայրաքաղաք Ստեփանակերտում, շրջկենտրոններ Ասկերանում, Մարտակերտում և Մարտունիում։ Այս մասին հայտնում են Պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում և Ասկերանի քաղաքային մարզադաշտում ընթացքի մեջ են նոր հանդերձարանների, պահեստային նստարանների ու սանհանգույցի, ավտոկայանատեղիի, ժամանակակից ցուցատախտակների, մարզադաշտերի մերձակա գոտիների կանաչապատման և ընդհանուր բարեկարգման աշխատանքները։ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում արդեն իսկ տեղադրվել է էլեկտրականության նոր ենթակայան, կառուցվել է երկրորդ մուտք։ Մյուս մարզադաշտերում նույնպես բարեկարգվել է լուսավորության հարցը, ավարտին է մոտենում երկրորդ մուտքերի կահավորումը։
Մարզադաշտերում ծանոթանալով իրականացվող աշխատանքներին և շփվելով շինարարների հետ՝ պետնախարարը հանձնարարել է չհապաղել և ըստ ժամանակացույցի ավարտին հասցնել աշխատանքները։
Բոլոր չորս մարզադաշտերը համապատասխանում են նման մրցաշարի համար սահմանված միջազգային պահանջներին։ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում մարզադաշտերի բարեկարգման և արդիականացման ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և բարերարների միջոցների համակցումով, իսկ Մարտունիում, որտեղ կառուցվում է լրիվ նոր մարզադաշտ, համապատասխան ծախսերի մեծ մասն ստանձնել է «Հայկական գյուղերի զարգացման» հիմնադրամը՝ հանձին հիմնադիր, բարերար Վլադիմիր Ավագյանի։
Աշխատանքային այցին մասնակցել է նաև քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, տեղերում պատվիրակությանն ուղեկցել են շրջանային վարչակազմերի պատասխանատուները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան