Ֆեյսբուքն արգելափակել է Ասանժին ապաստան տված Էկվադորի նախկին նախագահի հաշիվը
Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեայը, որը 2012 թվականին ապաստան էր տվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հայտարարել է, որ Ֆեյսբուքում իր հաշիվն արգելափակված է։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նա գրել է իր Թվիթերում։
«Ֆեյսբուքում իմ էջն արգելափակված է։ Ես դեռ նոր էջ չեմ բացել։ Միաժամանակ Ֆեյսբուքում շատ կեղծ էջեր կան։ Երբ ես ունենամ նոր էջ, ես կհայտնեմ ձեզ Թվիթերի միջոցով»,- գրել է նա։
Անցած տարի Էկվադորի նախկին նախագահը հայտարարել էր Ասանժի հարցով իր հաջորդ Լենին Մորենոյի և ԱՄՆ-ի միջև համաձայնության մասին։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ապրիլի 10-ին ձերբակակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Ասանժին տեղափոխել են Լոնդոնի կենտրոնական ոստիկանության բաժին, որտեղ կմնա մինչև Վեստմինստրի դատարանի առջև կանգնելը։ Նշենք, որ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան հայտնել է, թե երբ Ասանժին կարտահանձնի ԱՄՆ
- Ասանժի հետ կապված իրավիճակը վտանգավոր է լրագրության համար. Human Rights Watch
- Ասանժին ձերբակալել են ԱՄՆ արտահանձնելու համար. WikiLeaks
- Ջուլիան Ասանժին ձերբակալել են
- Ջուլիան Ասանժը հայտարարել է մահացու սպառնալիքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան