Սամվել Գասպարյան. Լարվածությունը թույլ չտվեց ցուցադրել առավելագույն հնարավորություններս
Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգի փոխչեմպիոնի կոչումը նվաճած Սամվել Գասպարյանը մեկնաբանել է իր մրցելույթը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ չցուցադրեցի առավելագույն հնարավորություններս: Երեւի, մի քիչ խանգարեց լարվածությունը:
Պատրաստ էի 5-ական կգ ավելի բարձրացնել մարզումներին ցուցադրածս արդյունքներից: Իմ կարծիքով, լարվածությունը խանգարեց: Կաշխատեմ իմ սխալների վրա:
Կձգտեմ ապագայում այս արդյունքը փոխել ոսկե մեդալով: Աշխարհի առաջնությունում կփորձեմ ամենաքիչը կրկնել այս արդյունքը եւ բարձրացնել ավելի լուրջ քաշեր: Կաշխատեմ լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ, որպեսզի աշխարհի առաջնությունում ոչինչ չխանգարի ինձ: Այս հաղթանակս նվիրում եմ Յուրի Վարդանյանի վառ հիշատակին»,- ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ նշել է Սամվել Գասպարյանը:
Սամվել Գասպարյանն իր ելույթից հետո լրագրողների հարցերին պատասխանում էր լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի պատկերով շապիկով։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Գասպարյանը` ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը գրավեց չորրորդ տեղը
- Լիաննա Գյուրջյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ
- Ծանրամարտի ԵԱ. Պայքարի մեջ են մտնում Լիաննա Գյուրջյանը և Տաթեւ Հակոբյանը
- Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը հաջողությամբ են անցել կշռման արարողությունը