Հավատացյալները վերադառնում են Հալեպի վերականգնված Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի
Սիրիայի Հալեպ քաղաքում հավատացյալներն ակտիվորեն վերադառնում են վերականգնված հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի, որը 2015 թվականին ավիրվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների կողմից։
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ եկեղեցին օծվել է մարտի 30-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից։
«Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք վերադառնալ այստեղ, քանի որ պատերազմի պատճառով մենք վաղուց այստեղ չէինք այցելում։ Մենք նունպես զգացինք, որ հաղթանակն արդեն իրականություն է, քանի որ եկեղեցին ժողովրդի հանդիպման վայրն է: Սա մեծ երջանկություն է»,- լրագրողներին ասել է հավատացյալներից Զվարթ Սարգիսը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Առաջինը՝ Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում
- Մեկնարկել է Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու վերաօծումը
- Արամ Առաջինը չորս օր անցկացնելու է Հալեպում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում