Վատիկանում վերաբացել են Սուրբ սանդուղքը, որով բարձրացել է Քրիստոսը
Առաջին անգամ 300 տարվա մեջ հավատացյալներին թույլատրել են մոտենալ Վատիկանի Լաթերանյան պալատում գտնվող մարմարե Սուրբ սանդուղքին։ Կաթոլիկ ավանդության համաձայն, այդ քարերի վրայով է խաչելությունից առաջ Գողգոթա բարձրացել Հիսուս Քրիստոսը։ Հավատացյալները կարծում են, որ քարի վրա մնացել են Աստծո Որդու արյան հետքերը։ Հավատացյալներն, ըստ ավանդույթի, սանդուղքով վեր են բարձրանում ծնկաչոք։
Եվրանյուզը գրում է, որ երկար ժամանակ Սուրբ սանդուղքի մարմարե աստիճանները փակված են եղել փայտե ծածկով՝ պատուհանիկներով այն տեղերում, որտեղ, ըստ ավանդության, երևում են արյան հետքերը։ Վերանորոգումից հետո սանդուղքը վերաբացվել է հավատացյալների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան