Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցության է հրավիրում կամավորների
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցության է հրավիրում կամավորների։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ կամավորական աշխատանքը նվագախմբի հետ արվեստասեր մարդկանց համար լավ հնարավորություն է շփվելու բարձրարժեք երաժշտության, հետաքրքիր մարդկանց, հանրահայտ արտիստների հետ, առօրյան դարձնել ավելի բովանդակալի։
Սոցիալական պատասխանատվության իր ծրագրերի շրջանակներում նվագախումբը առավել կարևորում է հասարակության բոլոր անդամների ներգրավվածությունն ակտիվ մշակութային կյանքին՝ առանց տարիքային սահմանափակումների:
Նվագախմբի լայնածավալ աշխատանքներին կարող են միանալ ոչ միայն ակտիվ երիտասարդները, այլև այն մեծահասակները, ովքեր ցանկանում են կիսվել իրենց փորձով, ներդնել սեփական մասնագիտական հմտությունները և գիտելիքը հօգուտ մշակույթի զարգացման:
Կամավորական աշխատանքն իր մեջ ներառում է՝
1) Մասնակցություն նվագախմբի աշխատանքների հանրայնացմանը
2) Մասնակցություն միջոցառումների կազմակերպման աշխատանքներին
3) Աշխատանք հանդիսատեսի հետ
4) Աշխատանք տպագիր նյութերի հետ
5) Եվ պարզապես դրական լիցքերի ապահովում
Դիմել կարող են մինչև 70 տարեկան բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են լինել մեծ թիմի անդամ և իրենց գնահատված զգալ:
Զանգահարել՝ 077 310 270 կամ գրեք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին