Մի քանի օրվա մեջ Սիրիա է վերադարձել 1472 փախստական
Անցնող օրերի ընթացքում այլ պետություններից Սիրիա է վերադարձել շուրջ 1500 փախստական։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է փախստականների ընդունման, տարածման և տեղաբաշխման կենտրոնը:
«Անցած օրերի ընթացքում Սիրիա է վերադարձել 1472 փախստական, այդ թվում նաև Լիբանանից՝ 384 անձ (115՝ կին, 196՝ երեխա), Հորդանանից՝ 1088 անձ (326՝ կին և 555՝ երեխա)»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մի քանի օրում մշտական բնակման վայր է վերադարձել Սիրիայի 53 քաղաքացի:
Կենտրոնի տվյալներով Սիրիայի Զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները անցած օրերի ընթացքում ականազերծել են 2.6 հա տարած, ոչնչացրել 41 պայթյունավտանգ առարկա:
Հարակից հրապարակումներ`
- Հավատացյալները վերադառնում են Հալեպի վերականգնված Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի
- Ավելի քան 230 երեխա է զոհվել սիրիական ճամբարում
- Սիրիայի 8 տարվա պատերազմում զոհերի թիվը հասել է 370 հազարի