Զարթոնքում լարված իրավիճակ է
Լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում, հնչել են նաև կրակոցներ։ Գյուղացիները փակել են երկաթգիծը՝ նստելով ռելսերի վրա։ Գյուղում մեծ թվով ոստիկաններ են հավաքված։
Ոստիկանությունից Panorama.am-ին ասացին, որ դեպքի հետ կապված ավելի ուշ կլինի իրենց պաշտոնական հաղորդագրությունը։
Նշենք, որ ապրիլի 11-ին համայնքի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը և պահանջում էին համայնքի 23 տարվա ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը։
«Սաղ գյուղին առել են, վարկաբեկում են, սպառնում են։ Վերևներից թող գան այս հարցը լուծեն։ Հանցագործ գյուղ է։ Բանդա»,- ասաց Երևան-Գյումրի երկաթգիծը փակած գյուղի բնակիչներից մեկը։
Լուսանկարները՝ tert.am-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները