Շեցին-2019․ Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանի Շեցին քաղաքում ավարտին մոտեցող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում՝ օղակներ վարժությունում։
ՀԱՕԿ հաղորդմամբ, հայ մարմնամարզիկը վերջինը ելույթ ունեցավ ու գրանցեց 14,933 արդյունքը։ Այս վարժությունում Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ։ Մեր մյուս մարզիկը՝ Արթուր Թովմասյանը 14,700 միավորով 7-րդն է։ Նշենք, որ օղակների վրա վարժությունում 14,966 միավորով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Դենիս Աբլյազինը Ռուսաստանից, նույնքան միավորներ վաստակած իտալացի Մարկո Լոդադիոն նվաճեց արծաթե մեդալը։
Նախօրեին բազմամարտի եզրափակչում մեր մարմնամարզիկներից Արթուր Դավթյանն, ով 8-րդ հորիզոնականով էր որակավորվել եզրափակչին, պահպանեց իր դիրքը՝ ավարտելով ելույթը 8-րդ տեղում։
Արթուր Դավթյանն առաջին պահեստայինն է հենացատկերի վարժությունում ու եզրափակչում հանդես գալու հնարավորություն կարող է ունենալ միայն այն դեպքում, եթե որակավորված մարզիկներից որևէ մեկը հրաժարվի մասնակցությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան