Զարթոնքի գյուղապետն իր խոսքը երկուշաբթի կասի
Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը երկուշաբթի հանդես կգա հայտարարությամբ։
«Իմ ասելիքը կասեմ երկուշաբթի»,- Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Պ. Սարգսյանը։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ, նա կրկնեց. «Ես իմ հայտարարությունը կանեմ երկուշաբթի։ Աշխատանքային օր է, որ ամբողջ ժողովրդի ներկայությամբ անեմ իմ հայտարարությունը»։
Հիշեցնենք, որ այսօր Զարթոնքի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի երկաթգիծը՝ պահանջելով գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Գյուղում նաև կրակոցներ են հնչել, կան վիրավորներ, բերման ենթարկվածներ։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է։ Գյուղ էր այցելել նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զարթոնքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ
- Մեկի գլուխը կուտեն սրանք. Զարթոնքի բնակիչ
- Զարթոնքում հրացան գործադրած անձին բերման են ենթարկել
- Զարթոնքում լարված իրավիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները