Նաիրա Զոհրաբյան. Դուք մերժեցիք մաքուր և կանաչ մայրաքաղաք ունենալու մեր առաջարկը
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Որպես Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու, զարմանալիորեն ես շարունակում եմ ամեն օր նամակներ և ահա այսպիսի «դիտարժան» լուսանկարներ ստանալ Երևանը աղբաքաքաղի վերածելու վերաբերյալ և կոչեր՝ փրկելու մեր քաղաքը:
Ի դեպ, ինձ այս նկարներն ուղարկող օգտատերերը նշում են, որ այս «աղբավանդալիզմը» Երևանի ամբողջ տարածքում է: Վիճակը, բնականաբար, աղետալի է և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունն իր հինգ ավագանիով փորձում է և կփորձի իր հնարավորությունների սահմաններում անել առավելագունը: Նորից եմ նշում՝ ձեր քվեով տված սակավ հնարավորությունների սահմաններում։ Որորհետև, իմ շատ սիրելի երևանցիներ, դու մեզ որոշում կայացնելու և այն իրացնելու քվե չեք տվել։
Բայց, իմ շատ սիրելի հայրենակիցներ, եթե դեմ չեք, մի փոքր դիտարկում. այն, ինչ կատարվում է Երևանում, ես տեսնում եմ ամեն օր, բայց չգիտես ինչու, ինձ համառորեն թվում է, որ այս լուսանկարները դուք պետք է ուղարկեք ոչ թե ինձ և պահանջեք րոպե առաջ, օր առաջ լուծում գտնել ստեղծված աղետալի վիճակին, հատկապես, որ եղանակները տաքանում են և մեծ վտանգ կա համաճարակի, այլ մի փոքր այլ հասցեով պիտի ուղարկեք ՝ Երևանի քաղաքապետին:
Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, չնայած չեմ կարծում, որ որևէ մեկը դրա մասին մոռացել է, որ Երևանի ավագանու ընտրության ժամանակ մեր հպարտ հայրենակիցները ձայների 81 տոկոսով իրենց վստահությունը տվեցին Երևանի գործող քաղաքապետին: Այդուհանդերձ, ես որպես պատգամավոր և մեր ավագանիները, որպես Երևանի ավագանու ներկայացուցիչներ, մեր լիազորությունների սահմաններում կանենք առավելագույնը։ Լիազորություն, որը ձեր ընտրությամբ սահմանափակել եք հենց դուք։
Իսկ հարցի լուծման արժանապատիվ տարբերակ ժամանակին «Բարգավաճ Հայաստան»-ը առաջարկում էր. կառուցել աղբի վերամշակման գործարան, որի պայմանագիրը միջազգային հեղինակավոր գործընկերոջ հետ կնքված էր: Դուք մերժեցիք մաքուր և կանաչ մայրաքաղաք ունենալու մեր առաջարկը։
Այդուհանդերձ, մենք կրկին պատրաստ ենք համատեղ քննարկումների եւ Երեւանը աղբի զոնա դառնալուց փրկելու լուծումներ գտնելուն»։
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք»-ի պարզաբանումը վեջին շաբաթում ստեղծված իրավիճակի հետ կապված
- «Սանիթեք». «Խուճապի» վերաբերյալ ցանկացած հիմնավորում մտացածին է
- Հայկ Մարությանը պայման է ներկայացրել «Սանիթեքին»
- Մարության. «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելու պրոցեսի մեջ ենք
- Երևանում կտեղադրվի «Սանիթեք»-ի աղբամանների նոր խմբաքանակ
- Տաքսի ծառայության մեքենայի՝ «Սանիթեք»-ի աղբատարին բախվելու հետևանքով կան տուժածներ
- Աղբահանության «մտրակն ու կարկանդակը»
- «Սանիտեքը» չի կարողանում սպասարկի, թող «վեշերը» հավաքի, գնա. Պիպոյան
- «Սանիթեք»-ի արձագանքը՝ Արմեն Աշոտյանի գրառմանը
- Բրիտանուհին իր վրա «սննդային» փորձարկում է արել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան