Պորոշենկոն ապրիլի 14-ին Զելենսկուն կսպասի մարզադաշտում
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս ունի, որ նախագահի թեկնածու շոումեն Վլադիմիր Զելենսկու հետ բանավեճը տեղի կունենա ապրիլի 14-ին մարզադաշտում։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Պորոշենկոն վաղը գնալու է մարզադաշտ և սպասելու է Զելենսկուն։
Մինչ այս Պորոշենկոն ընդգծել էր, որ երկու անգամ պետք է լինի բանավեճ՝ ապրիլի 19-ին Հանրային հեռուստատեսությամբ և ապրիլի 14-ին մարզադաշտում, ինչպես առաջարկել էր Զելենսկին։
Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին պահանջել է Պորոշենկոյից վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը
- Հնարավոր է Տիմոշենկոն լինի Զելենսկու և Պորոշենկոյի բանավեճերի վարողը
- Պորոշենկոյի թիմը ստիպում է աղոթել նրա հաղթանակի համար
- Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան