Ծանրամարտի ԵԱ. Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
Ռուբեն Ալեքսանյանը հռչակվեց Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգի (+109 կգ) բրոնզե մեդալակիր:
Երկամարտում Ռուբեն Ալեքսանյանը գրանցեց 440 կգ (195+245) արդյունք: Հրում վարժությունից հետո հայ ծանրորդը 5-րդն էր, իսկ պոկումում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մանուկյանը երկամարտի 422 կգ (200+222) արդյունքով գրավեց 5-րդ տեղը:
Գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցեց 442 կգ (200+222) արդյունք: Պոկում վարժությունում Մանուկյանն առաջին փորձից բարձրացրեց 200 կգ եւ նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հաջորդ 2 մոտեցումներով չկարողացավ բարձրացնել 205 կգ-ն: Երկրորդ մոտեցման ընթացքում Մանուկյանի ոտքի վնասվածքը կրկնվեց, ինչը զգալ տվեց երրորդ փորձի ժամանակ: Հրում վարժությունում Գոռն առաջին մոտեցումով բարձրացրեց 222 կգ, այնուհետեւ չկարողացավ ֆիքսել 224 կգ-ն, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց վնասվածքի պատճառով:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Լաշա Տալախաձեն, որի երկամարտի արդյունքն էր 478 կգ (218+260): Վրացի ծանրորդը Եվրոպայի ռեկորդ սահմանեց պոկում, հրում վարժությունում ու երկամարտում: Այս քաշային կարգի մրցումը միակն էր, որի ժամանակ տրիբունաները լեփ-լեցուն էին: Գերծանր քաշային կարգի մրցմանը մարզապալատից հետեւում էր նաեւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
ՀԱՕԿ հաղորդմամբ, Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը ելույթն ավարտեց երկամարտի 5 մեդալով: Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Հակոբ Մկրտչյանը (89 կգ) նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Սամվել Գասպարյանը (102 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ) դարձան Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանն (89 կգ) արժանացավ բրոնզե մեդալի:
Հայաստանի հավաքականը Բաթումի էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց:
Հարակից հրապարակումներ`
- Փաշիկ Ալավերդյան. Եթե ես գոհ լինեմ, այլևս չեմ աշխատի Սիմոն Մարտիրոսյանի հետ
- Արփինե Դալալյանը Եվրոպայի առաջնությունում չորրորդ տեղը զբաղեցրեց
- Սիմոն Մարտիրոսյան. Միանշանակ, այս հաղթանակն ամբողջ հայ ժողովրդինն է
- Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է
- Սամվել Գասպարյան. Լարվածությունը թույլ չտվեց ցուցադրել առավելագույն հնարավորություններս
- Սամվել Գասպարյանը` ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը գրավեց չորրորդ տեղը
- Լիաննա Գյուրջյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ
- Ծանրամարտի ԵԱ. Պայքարի մեջ են մտնում Լիաննա Գյուրջյանը և Տաթեւ Հակոբյանը
- Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը հաջողությամբ են անցել կշռման արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա