Սամվել Գասպարյանը` ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Վրացական Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայյի առաջնությանը 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Հայաստանն այս քաշային կարգում երկու ներկայացուցիչ ուներ՝ Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը:
Պոկում վարժությունում Գասպարյանը գլխավերևում պահեց 168 կգ (5-րդ տեղ), իսկ Մարտիրոսյանը՝ նախ բարձրացրեց 160 կգ, այնուհետ՝ 168 կգ (4-րդ տեղ):
Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց միայն 200 կգ արդյունք և երկամարտի 368 կգ արդյունքով 6-րդն է: Գասպարյանը հրեց նախ 209 կգ, հետո չբարձրացրեց 216 կգ և 217 կգ: Գյումրեցի ծանրորդը հրում նվաճեց փոքր արծաթե մեդալ և երկարմարտի 377 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը գրավեց չորրորդ տեղը
- Լիաննա Գյուրջյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ
- Ծանրամարտի ԵԱ. Պայքարի մեջ են մտնում Լիաննա Գյուրջյանը և Տաթեւ Հակոբյանը
- Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը հաջողությամբ են անցել կշռման արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին