Փաշիկ Ալավերդյան. Եթե ես գոհ լինեմ, այլևս չեմ աշխատի Սիմոն Մարտիրոսյանի հետ
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում:
«Հաղթողին չեն դատում, իսկ եթե ես գոհ լինեմ, այլևս չեմ աշխատի նրա հետ: Ես ոչ մեկից էլ գոհ չեմ, նույնիսկ՝ ձեզանից:
Երբ ես գոհ լինեմ, այլեւս չեմ աշխատի: Ամեն բան շատ լավ էր՝ հատկապես, որ Սիմոնը վնասվածք ուներ: Բժիշկները քրտնաջան աշխատանքով կարողացան ոտքի կանգնեցնել նրան: Չնայած նրան օգնության ձեռք է մեկնել նաեւ Գագիկ Ծառուկյանը՝ մեզ օգնելով բժշկի ու այլ հարցերում: Այնպես որ՝ դեպի աշխարհի առաջնություն»,- ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ նշել է Փաշիկ Ալավերդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սիմոն Մարտիրոսյան. Միանշանակ, այս հաղթանակն ամբողջ հայ ժողովրդինն է
- Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է
- Արսեն Հարությունյան․ Շնորհակալ եմ, որ հետևում ու երկրպագում եք ինձ
- Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա