Դիլիջանում շմոլ գազից չորս մարդ է թունավորվել
Այսօր, ժ.00.30-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 4 քաղաքացի։
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ քաղաքացիները թունավորվել են պատշգամբում տեղադրված գազի ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան