Ո՞րն է պատճառը, որ վարչապետը խոստումը չի կատարում. Մարուքյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ Փաշինյանը վարչապետ դառնալուց առաջ ԱԺ բարձր ամբիոնից պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել էր, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ։
«Մեկ տարի է սպասում ենք այս նախագծին, որ տեսնենք կառավարության տեսլականը ու հիմա ուզում եմ իմանալ, ո՞րն է պատճառը, որ վարչապետը խոստումը չի կատարում՝ որպես իշխող ուժի վարչության անդամ, արդյոք մի՞տք է փոխվել, եթե այո, որո՞նք են այն նախադրյալները, որոնց ճնշման ներքո խոստումը չի կատարվում: Կարող են մյուս խոստումներն էլ կասկածի տակ դրվել, խոստումը խոստում է»,- հարցի հարակից զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանին հարցրեց Մարուքյանը։
Ի պատասխան պատգամավորն ասաց, որ այս դեպքում կատարողը կառավարությունն է և նրեկայացրել է այնպիսի կառուցվածք, ինչպիսին ցանկանում է. «Կառավարությունը եկել է այն եզրահանգման, որ այս փուլում իրենց այս կառուցվածքն է պետք, իսկ թե հաջորդ փուլում կլինի՞ նախաձեռնություն ուժային կառույցներին տալ նախարարության կարգավիճակ, չի կարող ասել»։
Պատգամավորն արձագանքում կրկնեց հարցը. «Այն մարդը, որը խոստում է տվել, կառավարության ղեկավարն է․ հիմա ինչո՞ւ չի կատարել»։
Հովակիմյանն էլ պատասխանեց, որ պատգամավորը հնարավորություն ունի այդ հարցը տալ վարչապետին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան