Վերկա Սերդյուչկան ելույթ կունենա «Եվրատեսիլում»
Ուկրաինացի երգիչ, հումորիստ և հողորդավար Անդրեյ Դանիլկոն, ով հայտնի է Վերկա Սերդյուչկա բեմական անումով, ելույթ է ունենալու «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթում, որն անցկացվելու է մայիսի 14-18-ին Թել Ավիվում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է մրցույթի ուկրաինական ինսթագրամյան էջում։
Դանիլկոն կատարելու է «Toy» երգը։ Մրցույթի շրջանակում ելույթ է ունենալու նաև Մադոննոն։
2007 թվականին Վերկա Սերդյուչկա ն ներկայացրել է Ուկրաինան «Եվրատեսիլ» երգի մրցույթում և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։ 2008 թվականին ճանաչվել է Ուկրաինայի ժողովրդական արտիստ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր, որ իրենք ներկայացուցիչ չեն ուղարկելու «Եվրատեսիլ-2019»։
Մրցույթին մասնակցելու է 41 երկրի ներկայացւցիչ, այդ թվում նաև Հայաստանը։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլը» ԱՄՆ-ում չեն ցուցադրի
- Մադոննան հաստատել է «Եվրատեսիլին» մասնակցությունը
- Հնարավոր է «Եվրատեսիլը» չեղարկվի
- Ուկրաինան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ»-ին
- «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը
- Կիևում հայտարարել են, որ Եվրատեսիլ 2017-ի ռուս մասնակցի մուտքի արգելքը մրցույթը բոյկոտի չի հանգեցնի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին