Գ. Գևորգյան. Ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակենք թե «Սպայկային», թե մյուս ընկերություններին
«Մենք բոլոր արտահանողների հետ աշխատում ենք՝ թե հիմա, թե դրանից առաջ, թե ապագայում շարունակելու ենք աշխատանքներն անխտիր բոլոր արտահանողների ու վերամշակողների հետ»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը։
Պատասխանելով հարցին՝ օրերս «Սպայկա ընկերությունը» հայտարարեց, որ տասնյակ գյուղերում դադարեցնելու են մթերումները, արդյո՞ք նոր ընկերություններ կան ոլորտում, որ կարող են փոխարինել, բացը լրացնել, նա պատասխանեց. «Մենք էլ հայտարարել ենք, որ ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակենք թե «Սպայկային», թե մյուս բոլոր ընկերություններին՝ դրա համար ունենք հատուկ ծրագիր ու համապատասխան ֆինանսական ռեսուրսներ։ Կարծում եմ՝ ֆինանսական ռեսուրսների խնդիր չպետք է ունենանք»։
Խոսելով «Սպայկա» ընկերության արտադրության ծավալների մասին, Գ. Գևորգյանն ասաց. «Այն կազմում է արտահանվող հայկական թարմ պտուղ- բանջարեղենի 20 տոկոսը։ Բայց սա չի նշանակում, որ «Սպայկա» ընկերությունը գյուղատնտեսության նախարարության գործընկերը չէ, չի նշանակում, որ մենք փնտրում ենք նոր խաղացողներ «Սպայկայի» փոխարեն մտնելու համար։ Մենք միշտ փնտրում ենք նոր խաղացողների, մենք միշտ խրախուսում ենք նոր խաղացողների մուտքը, բայց ոչ մեկը մյուսի հաշվին, այլ կարիքն ունենք։ Ոչ թե պետք է խոսքը գնա այս կամ այն ընկերության տեղը գրավելու մասին, այլ շուկայում բացը լրացնելու։ Մենք, իրապես, շուկայում նոր կազմակերպությունների անհրաժեշտություն ունենք»։
Նա նշեց, որ պետությունը պատրաստ է օժանդակել թե «Սպայկային», թե որևէ 3-րդ ընկերության, որպեսզի իրականացնի մթերումները, ստեղծելու են բորսա և լոգիստիկ ընկերություններ, որպեսզի դիվերսիֆիկացնեն թե շուկաները, թե արտահանողներին, թե տնտեսվարողներին։
«Ճիշտ չէ, որ պետությունը կախված լինի մեկ շուկայից կամ տնտեսվարողից, խոսքն այս պահին «Սպայկայի» մասին չէ»,- ասաց Գ. Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ «Սպայկա»-ն շարունակի գործունեությունը. ՊԵԿ նախագահ
- «Սպայկա»-ն հայտարարում է մթերումների դադարեցման մասին
- ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ «Սպայկայի» տնօրենի կալանավորման առնչությամբ
- «Սպայկա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց են
- Պետք չէ դադարեցնել արտահանումը, դա մեծ վնաս կբերի. Ծառուկյանը՝ «Սպայկայի» մասին
- Սպայկա. Պահանջելու ենք պատասխանատվության ենթարկել այս վայրագության հեղինակներին
- «Սպայկա»-ի տնօրենը կկալանավորվի. Աշխատակիցները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում
- «Սպայկա». ՊԵԿ-ն օգտագործում է կալանքը` անձին վախեցնելու և գումար գանձելու համար
- Դավիթ Ղազարյան. «Սպայկա»-ն պատրաստ չէ մթերումների
- «Սպայկա»-ի տնօրեն. Շոկի մեջ եմ