Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը
Ախալցխյում նշվել է նկարիչ Վահրամ Գայֆեճյանի 140- ամյակը։ Միջոցառման նախաձեռնողը Վահրամ Գայֆեճանի անվան ստեղծագործական միությունն էր։ Հյուրերի շարքում են եղել «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ, բարերար Սոս Սահակյանը և ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը։
akhaltskha.net-ի հաղորդմամբ, միջոցառումը մեկնարկել է Վահրամ Գայֆեճյանի տան մոտ։ Ստեղծագործական միությունն նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը ներկայացրել է մեծ նկարչի կենսագրությունը և ընթերցել նկարչի դստեր ու զարմուհու շնորհակալական նամակները։
Վահրամ Գայֆեճյանի տնից հետո միջոցառումը շարունակվել էց ստեղծագործողների միության շենքում, որտեղ Ալեքսանդր Իգիթխանյանը ներկայացրել է Վահրամ Գայֆեճանի գործերը։ Միջոցառման ժամանակ ընթերցվել է նկարչի հիշատակին նվիրված բանաստեղծություն։
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Գայֆեճյանը ծնվել է 1879 թ. ապրիլի 14-ին Ախալցխայում։ 1892-1901 թթ. սովորել է Լազարյան ճեմարանում, 1901-1910 թթ.` Մոսկվայի համալսարանի բժշկական և իրավաբանական ֆակուլտետներում, միաժամանակ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1902-1907, ղեկավար Ս. Վ. Իվանով, Կ. Ա. Կորովին)։ 1912-1923 թթ. ապրել է ծննդավայրում, կազմակերպել գեղարվեստական ստուդիա, մասնակցել «Հայ արվեստագետների միության» (Թիֆլիս) ցուցահանդեսներին։
Աշխատել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (1924-1929 թթ.` տնօրեն, 1955 թվականին` դասատու)։ Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ Գայֆեճյանը ստեղծագործաբար յուրացրել է 20-րդ դարասկզբի ռուսական և արևմտաեվրոպական առաջադեմ արվեստի սկզբունքները։ Նկարել է նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, ինչպես նաև տեսարաններ զբոսայգիներից, սրճարաններից, դիմակահանդես-պարահանդեսներից։
Վահրամ Գայֆեճյանը մահացել է 1960-ին Երևանում։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում