Տեր-Նակալյան. Փաշինյանը կատարել է իր խոստումներից մեկ ու կեսը
«Նիկոլ Փաշինյանն իրականացրել է իր հայտարարած բազմաթիվ խոստումներից մեկ ու կեսը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց #sutNikol նախաձեռնության համակարգող խմբի անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Նրա խոսքով, ինքը փորձել է վեր հանել Փաշինյանի կողմից հնչեցված, ապա կատարված խոստումները, ստացել է վերոնշյալ թիվը։
«Մեկը, որ Սերժ Սարգսյանը հեռանալու է պաշտոնից, մյուսը, որ կազմակերպվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընդ որում, երկրորդի մասով կարելի է խոստումը կատարված համարել 50 տոկոսով, քանի որ երբ այն հնչում էր հեղափոխական տրիբունից, հետևյալ կերպ էր՝ մենք պետք է փոխենք ընտրական օրենսգիրքը, «Կուսակցությունների մասին» օրենքը, նոր միայն մոտավորապես մայիսին անցկացնենք դրանց վրա հիմնված ընտրություններ»,-ասաց նախաձեռնության անդամը։
Տեր-Նակալյանը պնդում է, որ մնացած լուրջ խոստումները, որոնք պետք է լուրջ ազդեցություն թողնեին երկրի տնտեսական, իրավական ու անվտանգության համակարգի վրա, ոչ թե ձախողել է, այլ ի սկզբանե դրանք անկատարելի են եղել։
Նարեկ Սամսոնյանն էլ թվարկեց հայտարարություններ, որոնք հետագայում պրազվել են, իրականությանը չեն համապատասխանում։
«Սաշիկ Սարգսյանը բոլոր բիզնեսներում փայ ունի։ Կամ ամենածիծաղելի սուտը՝ Հայաստանում դատավորները որևէ մեկի կողմից զանգերի չեն ենթարկվում, որևէ մեկը չի զանգում դատավորին, հրանհանգ տալիս, թե ում կալանավորի։ Երրորդը, որ ապրիլյան պատերազմը եղել է Ռուսաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև հանրապետականի պայմանավորվածության հետևանք, դավադրության հետևանք, չգիտեմ, դա պարզեց, թե՞ չէ։ Ստերը բազմաթիվ են, օրինակ, արագաչափերը պետք է հանվեն։ Այսինքն, այն առանցքը, որի հիման վրա Նիկոլը եկել է իշխանության սուտն է, բացահայտ սուտը, խայտառակ սուտը, երբեմն էլ լկտի սուտը, 50 հազար աշխատատեղ է բացել»,-թվարկեց նա։
Հարակից հրապարակումներ`
- #sutNikol նախաձեռնություն. Սա դեռ սկիզբն է
- #SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են աձակվել
- #SutNikol ակցիայի Ն. Սամսոնյանը, Ա. Դանիելյանը և Կ. Տեր-Նակալյանը տարվել են ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան